поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» ուսումնական առարկայի շրջանակներում բ. գ. թ. Լիլիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացավ դաս-հանդիպում ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների  և մի խումբ դպրոցականների միջև:

««Ի» հնչույթի ճանապարհորդությունը» խորագրի ներքո ուսանողները պարզաբանեցին հնչյունափոխության թեման, այնուհետև աշակերտները գրեցին շարադրություն՝ «Իմ օրը ՎՊՀ-ում» թեմայով:

Բուհ-դպրոց կապի շրջանակներում այսօրինակ հանդիպումներ կայանալու են առաջիկայում ևս: ՎՊՀ ուսանողների համար սա լավ առիթ է լսարանում մասնագիտական որոշակի փորձառություն ձեռք բերելու, իսկ աշակերտների համար՝ մայրենիի գիտելիքները խորացնելու տեսանկյունից:

Անահիտ Ազարյան

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետ

Back to top