поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էին hireclout.com ընկերության ներկայացուցիչները, որոնց նպատակն էր ուսանողությանը ծանոթացնել իրենց ծրագրերին ու առկա աշխատատեղերին: Ընկերության տնօրեն Էմմա Թասջյանը, որ բուհի շրջանավարտներից է, շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ընկերության պատմությունը, գործունեության շրջանակներն ու Վանաձորում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը:

Hireclout-ը զբաղվում է տեխնիկական հավաքագրմամբ և ունի մասնաճյուղեր աշխարհի մի քանի երկրներում, համագործակցում է առաջատար ընկերությունների հետ՝ գտնելով ծրագրավորման մասնագետներ: Գործընթացը տեղի է ունենում հարցազրույցի միջոցով, որին մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին:

Ընկերության տնօրենը վստահ է, որ ՎՊՀ-ն ունի ուսանողական այն բազան, որը կարող է օգտակար լինել իրենց  գործունեության ընթացքում:

Հանդիպմանը ուսանողներին ներկայացվեցին ճիշտ ինքնակենսագրական գրելու և ուղարկելու տարբերակները, որոնք կարող են պետք գալ ուսանողներին աշխատանք գտնելու ճանապարհին:

                                                                                                              Սեփ. լրատվություն

Back to top