поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքից հերթականը կազմակերպել էր ՎՊՀ ուսխորհրդի ազատ ժամանցի և սպորտի հանձնաժողովը: «Ամենայն հայոց խաղաստեղծ» խորագրով միջոցառման նպատակն էր արժևորել Թումանյանին ոչ միայն որպես մեծ բանաստեղծի, այլև՝ տասնյակ խաղերի հեղինակի: Թումանյանի ստեղծած խաղերը պահպանվել են նրա ընտանեկան արխիվում։

Կազմակերպված «Թումանյանական լոտո» խաղ-մրցույթը կրում էր  «Հայկական առածանի» խորագիրը։ Առածներից կազմված լոտոն զվարճալի էր և ուսուցանող: Սկզբում խաղավարը ներկայացրեց խաղի կանոնները, ապա խաղատախտակները բաժանվեցին 8 մասնակիցների միջև: Պատահականության սկզբունքով խաղավարն ընթերցում էր խաղաքարտի առածը, և ով գտնում էր առածի շարունակությունը, վերցնելով առաջին մասը՝ ծածկում էր շարունակությունը։ Նա, ով առաջինը կծածկեր տախտակն ամբողջությամբ, կճանաչվեր հաղթող։

Ուսանողներից բացի՝ միջոցառմանը ներկա էին ՎՊՀ գրականության ամբիոնի դասախոսներ Գայանե Մալումյանը և Արտակ Սարուխանյանը, որոնք անհրաժեշտության դեպքում օգնում էին խաղացողներին՝ փոքրիկ հուշումներ կամ ուղղումներ կատարելով։

Խաղի ավարտին ազատ ժամանցի և սպորտի հանձնաժողովի կողմից մասնակիցներին նվերներ հանձնվեցին:

                                  Սեփ. լրատվություն

Back to top