поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարված համապետական շաբաթօրյակին ՎՊՀ-ն մասնակցեց ակտիվորեն:

Համալսարանի ուսանողների ջանքերով աղբից մաքրվեց բուհի շրջակայքը:

Մհեր Մկրտչյանի արձանի հարևանությամբ կուտակված աղբը մաքրվեց պատմաշխարհագրական ֆակուլտետի ուսանողների ջանքերով:

Բուհի դարպասների մոտ մաքրությունն ավահովեցին բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Իսկ «Արցախ պուրակի» հարակից հատվածում աշխատանքը եռում էր կենսաբանաքիմիական ֆակուլտետի շնորհիվ:

Գլխավոր մասնաշենքի ետնաբակում գտնվող բացօթյա ընթերցասրահի հարակից տարածքը մաքրելու գործը ստանձնել էր մանկավարժության ֆակուլտետը:

Շաբաթօրյակին մասնակցում էին նաև ՎՊՀ վարժարանի և քոլեջի աշակերտները, բուհի աշխատակիցները:

                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top