поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մարտի 18-ից 21-ը ՎՊՀ-ում էր Գերմանիայի Ալեքսանդրի և Ֆրիդրիխի անվան Էրլանգեն-Նյուրնբերգի  համալսարանի գերմաներենի դասախոս Հոլգեր Զաուերը: Դասախոսության առաջին օրը հյուրն անդրադարձել է Նյուրնբերգ քաղաքի պատմությանը:

Հ. Զաուերի մյուս դասախոսությունը վերաբերել է գերմաներենի քերականությանը և գրավոր խոսքին:

Հյուրը նաև դասալսումներ է անցկացրել, մասնավորապես ներկա է գտնվել ՎՊՀ դասախոս Գոհար Դոխոլյանի դասախոսությանը: Քննարկվել են ուսումնական տարբեր մեթոդներ:

Զաուերը ներկա է եղել «Ռեսուրս կենտրոնի» կողմից  կազմակերպված Benchmarking-ի սեմինարին, որի ընթացքում արտասահմանում ուսանած մեր ուսանողները ներկայացրել են նորարարական-ինտերակտիվ  մի քանի մեթոդներ, հանդես եկել առաջարկություններով:

Հյուրն առաջիններից է եղել, որ փորձարկել է օրերս բացված ERASMUS+ կոնֆերանսների դահլիճի հնարավորությունները:

 

Սեփ. լրատվություն

Back to top