поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի անունով շնորհակալական նամակ է ստացվել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինության անունից. նամակում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն տիկին Թումանյան, շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանին, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Չարենցի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: Գնահատում ենք ուսանողների կատարած աշխատանքն ու նվիրումը, առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նվիրյալ դասախոս տիկին Գայանե Մալումյանին՝ ուսուցողական և հետաքրքիր միջոցառում կազմակերպելու, ուսանողներին հավուր պատշաճի նախապատրաստելու և մեծ երախտիքի համար: Ուրախ ենք կարևոր համագործակցության համար և հույս ունենք, որ այն կլինի շարունակական: Մեր խոստման համաձայն՝ ամռանը կլինի մեր հաջորդ հանդիպումը:

Խնդրում ենք համալսարանում կազմակերպվելիք գիտաժողովների մասին մեզ ևս տեղյակ պահել՝ համագործակցությունը խորացնելու համար: Մենք ամենամյա գիտաժողով ենք անցկացնում Եղիշե Չարենցի մահվան և հաջորդ օրը: Ցանկության դեպքում կարող եք հայտերն ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեով:

Հարգանքով՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինություն»:

Back to top