поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները եռօրյա այցելություն կատարեցին  «Շող» ցերեկային կենտրոն և «Օրրան» ԲՀԿ: Նախաձեռնությունը  դասախոս Լ. Մարուքյանինն  էր: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի և բարեգործական կազմակերպության գործունեությանը, այցելության արդյունքում ձեռք բերած հմտությունները կիրառել ապագայում: «Շող» կենտրոնում ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության, ներկա գտնվեցին «Շնորհակալություն» թեմայով ուսուցողական միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մ. Մաղաքյանի կողմից: Ստանալով համապատասխան մեթոդական օգնություն կենտրոնի աշխատակիցներից՝ ուսանողները ևս կազմակերպեցին միջոցառում «Ընկերություն» թեմայով:

Եռօրյա այցելությունը շարունակվեց  «Օրրան» ԲՀԿ-ում, որտեղ սոցմանկավարժները  կատարեցին անհատական և խմբային աշխատանքներ: Անհատական աշխատանքները (դասապատրաստումներ, թրեյնինգներ) կատարվեցին երեխաների կրթության բարելավման, իսկ խմբային  աշխատանքները՝ ճանաչողության  զարգացման նպատակով: ՎՊՀ սոցմանկավարժներն «Օրրանում» ևս  ջերմ վերաբերմունքի  արժանացան, ինչը նպաստեց աշխատանքների արդյունավետ  կազմակերպմանը:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին բարեգործական կազմակերպություններին և դասախոս Լ. Մարուքյանին:

«Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ

Back to top