поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սիրելի՛ ուսանողուհիներ, հարգելի՛ աշխատակցուհիներ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորատի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում բոլորիդ անձնական երջանկություն, բարօր ընտանիք, սեր և նվիրում: Ձեր հանդեպ հայ տղամարդկանց մեծարանքի ու նվիրումի զգացողությունը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից, երբ մայրիշխանությունը հայերիս համար միանգամայն բնականորեն փոխարինվեց մայրապաշտությամբ, ասել է թե՝ մոր, կնոջ, քրոջ և դստեր պաշտամունքով: Հայ տղամարդն այսօր հնար է գտել նույնիսկ գարնան մի ամբողջ ամիս փռել ձեր ոտքերի տակ՝ իբրև տոն ու մեծարումի սքանչելի առիթ:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ, անամպ երկինք, սերնդագործելու և սերունդ աճեցնելու լավագույն հնարավորություններ: Եղե՛ք կյանքում մշտապես սիրված ու գնահատված: Թո՛ղ սիրո դիցուհիները մշտապես շռայլ գտնվեն ձեր հանդեպ, զի դուք արժանի եք այդ շռայլությանը՝ ի զորու այն տեղավորելու ձեր ազնիվ սրտերում և այնտեղից՝ բազմապատկված, սփռելու ձեր մերձավորների ու հարազատների վրա:

Սուսաննա Թումանյան

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Back to top