поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նիստը սկսելուց առաջ ՎՊՀ գիտական խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ կյանքից հեռացած՝ բուհի երկարամյա դասախոս Սամսոն Քառյանի հիշատակը:

Օրակարգը հաստատվեց միաձայն: 1-ին հարցի համար ձայնը տրվեց ՎՊՀ գիտական քարտուղար Սեդա Բեժանյանին: Ըստ նրա՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանի հետ կապված առաջարկներով գիտխորհրդի անդամներից առաջարկներ ստացվել են Ս. Թումանյանից,  Ա. Սանթոյանից, Ա. Գևորգյանից, Մ. Շահվերդյանից: Ստացված բոլոր առաջարկները ներառված են կիսամյակային աշխատանքային պլանում: Աշխատանքային պլանը միաձայն քվեարկությամբ հաստատվեց:

ՎՊՀ  2019-2023 թվականների ռազմավարական նպատակների հստակեցման նպատակով իրականացված  SWOT վերլուծության արդյունքները ներկայացրեց ՈԱԿ  ղեկավար Մարգարիտա Շահվերդյանը:  Վերլուծության արդյունքները վկայում են, որ անելիքներ դեռ շատ կան:  SWOT-ի արդյունքները յուրաքանչյուր ստորաբաժանում իր ինքնավերլուծության հետ հնարավորություն կունենա համեմատելու:

ՈԱԿ ղեկավարի զեկուցման շուրջ ելույթով հանդես եկավ ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը. նա խոսեց խնդիրների ֆինանսական կողմի մասին: Բոլոր ամբիոնների պատասխանատուներին հանձնարարվեց ճկուն համագործակցել ուսումնամեթոդական վարչության հետ: Վերջինիս հետ Ս. Թումանյանն իրականացնում է մոնիթորինգ ՄԿԾ-ների մասով: Ուսանողակենտրոն միջավայր ունենալու համար ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորեց ուսանողներին տեր կանգնել  իրենց իրավունքներին և ցանկացած խնդրի դեպքում բարձրաձայնել:

Գրադարանի արդյունավետության բարելավման քայլերից մեկը, որ իր ելույթում կարևորեց Ս. Թումանյանը, մեկ օրինակ ունեցող գրքերի բազմացումն է սկանավորման եղանակով: Այս հարցում իրենց ներդրումն են ունեցել բանասիրական ֆակուլտետի մի խումբ ակտիվ ուսանողներ՝ առաջարկելով կամավոր օգնություն:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հեռավար  կրթության ներդրման քաղաքականության  վերաբերյալ հարցն օրակարգից հանվեց:

Միաձայն հաստատվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունն ու ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը:

Գիտաժողովների կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու՝ պրոֆեսոր Վանո Եղիազարյանի առաջարկը ևս քննարկման չդրվեց՝ անորոշության տարրեր պարունակելու պատճառաբանությամբ: 

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական տեղեկագրի հրատարակման և գիտաժողովների կազմակերպման կանոնակարգերի մասին ելույթով հանդես եկավ Ա. Սանթոյանը: Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը 2 կանոնակարգերից ցանկացածի կասեցումը համարեց ուղիղ հարված գիտությանը: Նախկին տեսքով կանոնակարգը հաստատելու առաջարկը միաձայն հաստատվեց:

Գիտական գործունեության խրախուսման կարգի համաձայն՝  գիտխորհրդի կողմից ձևավորվող հանձնաժողովում Սամսոն Քառյանի փոխարեն  առաջարկվեց բ. գ. թ., դոցենտ Դավիթ Գյուլզադյանի թեկնածությունը (Ա. Սանթոյան). առաջարկն ընդունվեց միաձայն:

Քննարկվեցին այլ հարցեր:

Back to top