поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ  «Բազում» ուսումնամարզական հանգրվանում հյուրընկալվել էր բուհի ուսանողական ու դասախոսական կազմը: Գարնանամուտը համալսարանականների համար նշանավորվեց  Բարեկենդանով (Масленица):

Բարեկենդանը հայերի կողմից ընկալվել է որպես ամենաժողովրդական, ամենաերջանկաբեր տոներից մեկը: Այդ օրը կազմակերպվել են խրախճանքներ, հանդիսություններ, մրցումներ: Ավանդույթը պահպանվել է մինչ օրս:

ՎՊՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնած միջոցառումն այս տարի առանձնահատուկ էր. Масленица-ն  համընկել էր հայկական Բարեկենդանին:

Միջոցառման մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Ռուսական ու հայկական ազգային երգն ու պարը, տոնի խորհուրդն ամբողջացնող բեմադրություններն ու խաղ-մրցույթները հանդիսատեսը ոչ միայն լավ ընդունեց, այլև դրանց անմիջական մասնակիցը դարձավ:

Բարի կենդանության տոնին  հայտնվեց չար թագավորը, որին ժողովուրդը գահընկեց արեց՝ նրա տեղը գահին նստեցնելով բարի արքային: Սա իր մեջ նոր ու լավ կյանքի խորհուրդն է ամփոփում:

Ավանդույթի համաձայն՝ ծղոտե տիկնիկն այրվեց, երազանք մտապահածներն էլ այրվող կրակի վրայով ցատկեցին՝ հուսալով, որ բարի ցանկություններն անպայման ի կատար կածվեն:

Միջոցառման ավարտին հյուրերը հրավիրվեցին հյուրասիրության. տոնական սեղանին օրվա խորհրդանիշ ուտելիքներն էին՝ ավանդական գաթա, նրբաբլիթ, կաթնամթերք և այլն:

                                                                                                                                      Սեփ. լրատվություն

Back to top