поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում՝ «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծություն» թեմայով: Հանդիպմանը ուսանողների հետ քննարկվեց «International alert» միջազգային կազմակերպության փորձագետների զեկույցը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Զեկույցի հեղինակները նշեցին, որ հիմնախնդիրը նախկին ԽՍՀՄ տարածքում մնում է առավել վտանգավոր և անկանխատեսելի հակամարտություններից մեկը:  ԼՂ հակամարտության 2 կողմից մարդկային մեծ կորուստների պատճառ դարձած 2016 թ, ապրիլյան բախումները ցույց տվեցին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման կողմերի պատրաստակամությունը:

Ուսումնասիրության արդյունքները հերքում են Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց և արտասահմանյան փորձագետների ՝ հակամարտության մասին կարծրատիպային ընկալումները: Արդյունքները նաև փաստում են, որ երեք հասարակություններին միավորում են  հակամարտության տարբեր ասպեկտներին վերաբերող մի շարք ընդհանրություններ ու տարբերություններ:

Ուսանողները հանդիպման ընթացքում բանախոսներին ուղղեցին հետաքրքրող հարցեր. ծավալվեց լայն քննարկում, ակտիվ հարց ու պատասխան: Զեկույցի ամբողջական տարբերակը ժամանած հյուրերը փոխանցեցին հանդիպման մասնակիցներին՝ հուսալով, որ այն անպայման կընթերցվի՝ իր հետ բերելով մի շարք հարցերի պատասխաններ:

                                                                                                                             Սեփ. լրատվություն

Back to top