поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանի նախաձեռնությամբ  «Կառավարում» մասնագիտության ուսանողները հանդիպեցին Վանաձորի ֆինանսական ոլորտի տարբեր աշխատակիցների հետ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու «Կառավարում» մասնագիտության ծրագրի ուսումնական պլանը և «Բանկային գործ» դասընթացի ուսումնամեթոդական փաթեթը: Ամբիոնը պատրաստվում է հանդես գալ առարկան ուսումնական պլանում ընդգրկելու առաջարկությամբ:

Ֆինանսական համակարգի մասնագետների հետ հանդիպմանը խոսվեց նաև աշխատաշուկայում առկա պահանջարկի մասին: Դա հնարավորություն կտա հետագայում ավելի ճիշտ ուղղորդվելու առարկայի ուսումնական պլանը կազմելիս:

Վերլուծությունները փաստում են, որ «Կառավարում» մասնագիտության ուսանողների մեծամասնությունը բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում բանկային համակարգում: Աշխատաշուկա ավելի մրցունակ կադրեր ուղարկելու քայլերից մեկն էլ նմանօրինակ հանդիպումներն են: Սա նաև բանկային համակարգում աշխատել պատրաստվող ուսանողների համար լավ հնարավորություն է՝ հասկանալու գործատուի պահանջները:

                                                                                                               Սեփ. լրատվություն

Back to top