поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի և բ. գ. թ., դոցենտ Հեղինե Մելքոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Փիլոյանի «Հայ գրողների ասույթներ, իմաստախոսություններ» գրքի շնորհանդեսը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ ֆալուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ա. Պողոսյանը, բ. գ. թ., դոցենտներ Հ. Մելքոնյանը, Գ. Հովիվյանը։ Նախաձեռնությունը ողջունեցին նաև ֆակուլտետի շրջանավարտ Կարեն Մանուչարյանը և ուսանողուհի Ռուզաննա Պետրոսյանը։

Աշխատության գիտական խորհրդատու Ա. Սարուխանյանը, բարձր գնահատելով ժողովածուն և դրա գործնական նշանակությունը, հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։

Քննարկման ավարտին Ա. Փիլոյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ հիշատակելով գիտական խորհրդատուին, խմբագրին և ֆակուլտետի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին։

                                                                                                                      Անահիտ Ազարյան

                                                                                                    Բանասիրական ֆակուլտետ, 3-րդ կուրս

Back to top