2015թ. մարտի 19-ի ՎՊՀ ռեկտորի N 219 հրամանի համաձայն Լրացուցիչ կրթության կենտրոնը վերանվանվել է Շարունակական (հարատև) կրթության կենտրոնի:
Շարունակական (հարատև) կրթության կենտրոնի գործունեության հիմքն են կազմում ՀՀ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքները, Կառավարության «Բարձրագույն և հետբուհական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը» հաստատելու մասին 2010թ. N 124-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 2009թ. N 43-Ն Ցկյանս ուսումնառության հայեցակարգը, ՎՊՀ-ի Շարունակական կրթության կազմակերպման ռազմավարությունը, Բուհի 2010-2015թթ. զարգացման հայեցակարգը և այլ նորմատիվ իրավական ակտեր:
Կենտրոնի գործառույթներն են՝
- համալսարանի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացումը, վերապատրաստումը և ստաժավորումը,
- համալսարանի աշխատակիցների ընդհանրական, առարկայական և հետազոտական կարողությունների շարունակական զարգացումը,
- լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի պահանջների հիման վրա տարբեր խմբերի համար լեզվական գիտելիքների և հմտությունների զարգացումը և ամրապնդումը,
- պահանջարկի հիման վրա թիրախային տարբեր խմբերի վերապատրաստման, որակավորման բարձացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպումը նորագույն փաթեթային (քեյսային), ինտերնետ և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արդյունավետ զուգակցման և կիրառման միջոցով,
- կարճաժամկետ դասընթացների միջոցով սոցիալապես առավել խոցելի խավեր համար զբաղվածության հնարավորության բարձրացումը,
- լրացուցիչ և շարունակական կրթության միջազգային հանրությանը և զբաղվածության ոլորտի զարգացումներին,
- աշխատանքից կտրվելու՝ կրթության իրավունքի արդունավետ իրականացման ապահովումը:
Կենտրոնի կառուցվածքը
Շարունակական (հարատև) կրթության կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է ռեկտորի հրամանով՝ գիտխորհրդի կողմից հաստատվելուց հետո:
Աշխատակիցներ
Շարունակական կրթության կենտրոնի ղեկավար - Ասյա Հարությունյան
Համալսարանի աշխատակիցների վերապատրաստման աշխատանքները համակարգող - Լիլիթ Վարդանյան
Լեզուների ուսուցման աշխատանքները համակարգող - Աննա Թումանյան