Մագիստրատուրա ՝ հեռակա ուսուցմամբ
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է ընդունելություն՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտություններով.
Դասիչը |
Մասնագիտությունը, Կրթական ծրագիրը |
Ընդունելության տեղերը |
Ուսման վարձավճարը /հազար դրամ/ |
031301.00.7 Հոգեբանություն |
|||
031301.00.07.7 Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն |
15 |
280 |
|
052201.00.7 Բնապահպանություն և բնօգտագործում |
|||
052201.01.7 Բնապահպանություն և բնօգտագործում |
15 |
280 |
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ից 30-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 930-ից մինչև 1700:
Դիմորդները ընդունող հանձնաժողով են ներկյացնում հետևյալ փաստաթղթերը.
- մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ` Համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
- երաշխավորություն ֆակուլտետի գիտաուսումնամեթոդական խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները չեն ներկայացնում),
- նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները ներկայացնում են տեղեկանք միջին որակական գնահատականի վերաբերյալ,
- ինքնակենսագրություն (CV),
- անձնագրի պատճեն,
- 3 լուսանկար (3x4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (077) 94 63 87 հեռախոսահամարով կամ այցելել ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, Վանաձորի պետական համալսարան:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ
Մագիստրանտի պայմանագիր (անվճար)