поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջ) բարձր առաջադիմություն ցուցա­բերած շրջանավարտների`

ովքեր ցանկանում են   2020/2021 ուսումնական տարում կրթությունը շարունակել Վանաձորի պետական համալսարանում՝ համապատասխան մասնագիտությամբ

 

Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները (քոլեջ) 2019-2020 ուսումնական տարվա հավակնորդների, իսկ նախկին տարիների հավակնորդները դիմումն ու փաստաթղթերը անձամբ ներկայացնում են Վանաձորի պետական համալսարան՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, մինչև ս/թ  օգոստոսի 30-ը:

Հիմք՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 856 –Ն որոշում (կցվում է):

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)

1) ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմը և դրա ներդիրը

2) արձանագրություն

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)

4) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը)

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077 94 63 87 հեռախոսահամարով

Back to top