Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ (2003Թ․ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՑԱԾ)
Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2025թ․ հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի՝ ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտները (2003 թ. Ներառյալ ավարտական փաստաթուղթ ստացած) կարող են վերականգնվել հավատարմագրված բուհերում՝ բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ՝ վճարովի համակարգում, բացառությամբ ավարտական կուրսերի:
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը պատրաստակամ է իրականացնել ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտների հետագա կրթության կազմակերպումը՝ սահմանված կարգով։
Հարցերի դեպում զանգահարել՝
ՎՊՀ, Կրթական գործընթացների կառավարման բաժին։
Հեռախոսահամար՝ 0322 44388։
