Տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը
Տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստի սկզբում ռեկտոր Ռուստամ Սահակյանը կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Մխիթարյանին հանձնեց կենսաբանության մասնագիտության դոցենտի գիտական կոչման դիպլոմը:
2023-24 ուստարվանից բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համակարգերում նոր ներդրվող ուսումնական պլանների մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը:
Հաջորդիվ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 2022-23 ուստարվանից ներդրված ուսումնական պլաններում առկա տեխնիկական թերությունների շտկման հարցը։
Գիտխորհուրդը հաստատեց 2022-2023թթ. ուսումնական տարվա գիտական խմբերի հայտերը, որ ներկայացրեց գիտական խմբերի հայտերն ուսումնասիրող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Հարությունյանը:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը ներկայացրեց ՎՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի կարիքների վերհանման, վերլուծության մասին զեկույց։ Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Համալսարանի իրավաբան Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգ»-ում, «Մագիստրոս» ժողովածուի հրատարակման կանոնակարգ»-ում և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկությունները: Առաջարկվող փոփոխությունները հաստատվեցին: