Հանդիպում գործատուների հետ

2025թ․ նոյեմբերի 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART Caffe-ում տեղի ունեցավ գործատուների հետ հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՎՊՀ քոլեջի ուսանողները և տարածաշրջանի մի շարք կազմակերպությունների ու  ընկերությունների ներկայացուցիչներ։ 

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ  համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանը։ Նա կարևորեց ուսանողների մասնագիտական պրակտիկաների և գործնական հմտությունների զարգացման նշանակությունը՝ ընդգծելով, որ  գիտելիքները պետք է ուղեկցվեն գործնական փորձով։ Նշեց նաև, որ քոլեջում առկա  մասնագիտությունները համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին և անհրաժեշտ է գործատուների հետ համատեղ պլանավորել հետագա աշխատանքները շրջանավարտների մրցունակությունը ապահովելու նպատակով։

 Վանաձորի  պետական համալսարանի քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանն  անդրադարձավ գործատուների հետ համագործակցության նպատակներին  ու  ակնկալվող արդյունքներին։ Կարիերիայի և մասնագիտական կողմորոշման խորհրդատու Հերմինե Մելիքյանը ներկայացրեց քոլեջի մասնագիտությունները և դրանց որակավորումները։

Այնուհետև գործատուներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները մասնագիտությունների կրթական ծրագրերի վերաբերյալ՝ ընդգծելով այն հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են արդի աշխատաշուկայում։

Քննարկման արդյունքում գործատուների կողմից հնչեցին առաջարկություններ, մատնանշվեցին փոխգործակցության ուղիները:

Previous Article
Next Article