Գուգարքի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան

 2025թ․ նոյեմբերի 7-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան  պետական համալսարան այցելեցին Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։  

Այցն իրականացվել էր համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ։

Վանաձորի պետական համալսարանի մագիստրատուրայի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի  Հայարփի  Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց սահիկաշար՝ «Արհեստական բանականության կիրառումը տեսանյութերի ստեղծման գործընթացում» թեմայով։

Թեման նախապես համաձայնեցվել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Համազասպյանի հետ՝ աշակերտների  հետաքրքրության շրջանակներում։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին մի շարք ժամանակակից գործիքներ, որոնք կիրառվում են արհեստական բանականության միջոցով տեսանյութեր ստեղծելու գործընթացում։ Ապա կատարվեց համեմատական վերլուծություն տարբեր գործիքների առավելությունները և թերությունները հասկանալու համար։

Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց․ աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, ուղղեցին հարցեր ներկայացված նյութի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։ Իսկ վերջում  փորձեցին գործնականում կիրառել ուսումնասիրված գործիքները։

Այցը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության խթանմանը։

Previous Article
Next Article