Կայացավ 2023թ. գիտխորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 28-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ընթացիկ տարվա գիտխորհրդի վերջին նիստը: Օրակարգը հաստատվեց միաձայն: Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նիստի սկզբում «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի դասախոս Լիլիթ Ավդալյանին պաշտոնապես հանձնեց տնտեսագիտության դոցենտի գիտական կոչման դիպլոմը:
Գիտխորհրդի կազմն ի գիտություն ընդունեց ՎՊՀ 2024թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը, ֆակուլտետների տարեկան հաշվետվությունները, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտորների տարեկան հաշվետվությունները:
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը ներկայացրեց դիմորդների հավաքագրման շուկայավարական քաղաքականության արդյունավետության բարձրացման վերլուծությունը: Այն ընդունվեց ի գիտություն:
Հաստատվեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասպիրանտ Գ․ Չոփուրյանի աշխատանքի վերնագրի մեջ մասնակի փոփոխություն կատարելու առաջարկությունը:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2024-2025թթ․ միջազգայնացման ռազմավարությունը: Ներկայացված ռազմավարությունը հաստատվեց:
2023թ. գիտխորհրդի վերջին նիստին քննարկվեցին և հաստատվեցին մի շարք կարգերի և կանոնակարգերի փոփոխություններ:
Գիտխորհրդի նիստի ավարտին ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց ներկաներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:








