поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ֆակուլտետում ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով`

Բակալավրիատի ծրագրով`

Կենսաբանություն
որակավորումը` կենսաբանության բակալավր

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
որակավորումը` ֆիզիկական կուլտուրայի բակալավր, ուսուցիչ

Ֆիզիկական կուլտուրա և սպորտային մարզումներ
որակավորումը` ֆիզիկական կուլտուրայի բակալավր, ուսուցիչ

Բնապահպանություն և բնօգտագործում
որակավորումը` բնապահպանության և բնօգտագործման բակալավր

Դեղագործական քիմիա
որակավորումը` դեղագործ բակալավր

Մագիստրատուրայի ծրագրով`

Քիմիա
որակավորումը` քիմիայի մագիստրոս, քիմիայի ուսուցիչ
Կենսաբանություն
որակավորումը` կենսաբանության մագիստրոս, կենսաբանության ուսուցիչ

Դեղագործական քիմիա
որակավորումը` դեղագործական քիմիայի մագիստրոս

Մագիստրատուրայի ծրագրով` հեռակա ուսուցման համակարգում

Բնապահպանություն և բնօգտագործում
որակավորումը` բնապահպանության և բնօգտագործման մագիստրոս

Կենսաբանաքիմիական ֆակուլտետը գործում է 1969թ.-ից: Այժմ կենսաբանաքիմիական ֆակուլտետի առկա բաժնում բարձրագույն կրթություն են ստանում 115, իսկ հեռակա բաժնում 210 ուսանող:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետին սպասարկում են կենսաբանության, ‎քիմիայի, ֆիզիկական դաստիարակության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ամբիոնները, որտեղ աշխատում են ակադեմիկոս, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, դոցենտներ: Ֆակուլտետն ունի համապատասխան լաբորատորիաներ, ուսումնական կաբինետներ, հրաձգարան, մարզահրապարակ, մարզական հանգրվան, որոնք ուսումնական գործընթացը դարձնում են առավել հետաքրքիր և արդյունավետ: 2015 թվականից կենսաբանության ամբիոնը համագործակցում է ՏԻՄ հետ գերմանական GIZ ծրագրի շրջանակներում՝ Վանաձոր քաղաքի տեխնածին աղտոտման ուղղությամբ հետազոտությունների կատարման բնագավառում: Ֆակուլտետը համագործակցում է ավստրիական կարմիր խաչի վանաձորյան գրասենյակի հետ՝ լոռու մարզի տարածաշրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված խնդիրների վեր հանման և լուծման օպտիմալ ուղիների առաջադրման գործում: 2016 թվականին ֆակուլտետում ստեղծվեց կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների կենտրոն լաբորատորիան, որը հագեցած է կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների կատարման համար անհրաժեշտ սարքերով, սարքավորումներով: Կենտրոն-լաբորատորիան նոր հնարավորություններ է տալիս ամբիոններին հետազոտություններ կատարելու, բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների ավարտական աշխատանքների և թեզերի հետ կապված փորձարարական աշխատանքներ կատարելու համար:


Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկանն է Զարուհի Սամվելի Վարդանյանը: Ծնվ. է 26.01.1962թ., ք.Կիրովական, ՀՍՍՀ: 1984թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու (1995թ.), դոցենտ (2003թ.): Կենսաբանական գիտությունների դոկտոր (2009թ.): 2007թ.-ից աշխատում է Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան:

2014 թ.-ից "VERITAS" PhD ասպիրանտական կրթության կազմակերպման ծրագրի աշխատանքային խմբի անդամ է, իսկ 2015 թ.-ից` ծրագրի ղեկավար:

2015 թ.-ին Զ. Վարդանյանը կենսաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ, գ.գ.թ. Լ.Ե. Բայրամյանի հետ դարձել է ՌԴ Մոսկվայի սննդի ինստիտուտի կողմից կազմակերպված "Открытий конкурс на разработку дополнительных общеобразовательных программ по формированию культуры здорового питания обучающихся с акцентом на активные методы обучения" մրցույթի 1-ի և 2-րդ փուլերի հաղթող:


2015 թ.-ից հանդիսանում է «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի Վանաձոր քաղաքի աշխատանքային խմբի անդամ, համագործակցում է Ավստրիական Կարմիր Խաչի Վանաձոր քաղաքի մասնաճյուղի թիմի հետ:

Վարում է «Բույսերի ֆիզիոլոգիա», «Բազմացման և զարգացման կենսաբանություն», «Կենդանի համակարգերի կազմավորման մակարդակներ», «Խնդիրների լուծման մեթոդիկա», «Անտառային համակեցություններ»: Զբաղվում է բուսաբանության, էկոլոգիայի, բնապահպանության հարցերով:Հեղինակ է մոտ 8 տասնյակ գիտական աշխատանքների և 4 ուսումնական ձեռնարկների:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԿԵՆՍԱԲԱՆԱՔԻՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ  ԿԱՏԱՐԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի մասնագիտությունների որակավորումները ըստ ուսումնական տարիների

Կրթական ծրագրեր

Դասիչը

Մասնագիտությունը

Բեռնել կրթական ծրագիրը
(.rar ֆորմատով)

020200

«Կենսաբանություն»

021000

«Դեղագործական քիմիա»

032100

«Ֆիզիկական կուլտուրա և սպորտ»

 ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

051101.01.6 – «Կենսաբանություն» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

011401.09.6-»Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզում« ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

051101.01.7 - «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ Սովորող ուսանողների համար

053101.02.6– «Դեղագործական քիմիա» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳՈՐԾ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

053101.02.7 – «Դեղագործական քիմիա» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ, ՔԻՄԻԿՈՍ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ սովորող ուսանողների համար

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ /2016-17 ՈՒՍ. ՏԱՐԻ/

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ 2016 – 2017 ՈՒՍՏԱՐԻ

Հեռ.՝ (0322) 2-25-79

Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Back to top