Պաշտոնապես տրվեց ԷՐԱԶՄՈՒՍ+ԾՐԱԳՐԻ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի մեկնարկը
Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիսավորությամբ ազդարարվեց Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի համար անչափ կարևոր՝ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախագծի բացման արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայաստանյան, վրաց և եվրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, նախկին և ներկայիս ուսանողներ: DeSIRe նախագծի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է, որը կապված է փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։ Նախագիծը նպատակ ունի 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավելու ուսանողների կարիերայի հեռանկարները, աշխատաշուկայում խթանելու նրանց մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները՝ դրանով իսկ օգնելով նրանց արդյունավետորեն հաղթահարելու իրենց մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները: «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի մեկնարկային ժողովի նիստերը մոդերացրին ՎՊՀ մագիստրատուրայի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ Արփինե Հակոբյանը և Անժելա Տեր-Մովսիսյանը: Պաշտոնական ելույթներով հանդես եկան Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Էրազմուս+ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և Էրազմուս+ ԿԶԲԿ DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը: Ռուստամ Սահակյանն իր խոսքում բարի ընթացք և արդյունավետ գործունեություն մաղթեց նախագծին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դրանում ընդգրկված ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա մասնակիցներին՝ այսչափ կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը նպաստելու, մասնագիտական ողջ ներուժը ներդնելու և համալսարանական կրթությունը հնարավորինս աշխատաշուկայի պահանջներից բխեցնելու կարևորագույն գործում ներգրավվելու համար։ Օրակարգի երկրորդ հատվածում ներկայացան DeSIRe նախագծի գործընկեր հաստատությունները՝ առկա և հեռավար ձևաչափով: Օրվա մշակութային մասն ապահովեցին Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբն ու տաղանդավոր ուսանողները՝ դուդուկի, կիթառի, քանոնի նվագակցությամբ: Հաջորդիվ DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի նպատակները, վերջնարդյունքները, որից հետո գործընկեր կազմակերպությունները ներկայացրին աշխատանքային փաթեթները: Եղավ նաև հարցուպատասխանի փուլ և օրվա ամփոփում:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/03/IMG_8998-1024x783.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9121-2.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9101-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9108-2-1024x838.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/03/DeSIRe-Kick-off-386-1024x975.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/03/DeSIRe-Kick-off-391-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9124-2.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9143-2-1024x834.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9148-3-922x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9150-3-1024x925.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9181-4-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9193-3-1024x877.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-392-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9252-3-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9012-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9036-2-1024x615.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9038-2-1024x807.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-42-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-60-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-79-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-133-1024x786.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-199-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-320-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-336-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-340-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-368-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-397-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/DeSIRe-Kick-off-401-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9015-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9004-2-1024x699.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9014-2-1024x637.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9019-2-1024x778.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9033-2-1024x736.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9212-3-1024x818.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9225-3-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9297-3-1024x883.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9029-2-1024x721.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9030-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9056-2-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9058-2-1024x730.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9028-2-1024x687.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9067-2-1024x865.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9095-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9091-2-1024x854.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9109-2-1024x803.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9099-3-1024x740.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9030-3-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9048-2-1024x932.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9163-3-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9164-3-1024x760.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9025-2-1024x969.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9023-2-1024x873.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9337-3-917x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9322-3-1024x780.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9340-3-759x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9332-2-1024x665.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9344-2-1024x922.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9237-4-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/02/IMG_9273-3-1024x683.jpg)