поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ ԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՎՃԱՐ «ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌՑԱՆՑ (ONLINE) ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ:

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  ԿԱՐՈՂ ԵՆ  ԵՐԵՎԱՆԻԵՎ  ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ:

 ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID -19) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽՈՑԵԼԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020Թ. ԲՈՒՀԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ ԱՆՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ, ՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ:

«ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ, ԿՍՏԱՆԱՆ C++ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿՁԵՎԱՎՈՐՎԵՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՆՊԱՍՏԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԿԶԱՐԳԱՑՆԵՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

ԾՐԱԳՐԻՆ  ԿԱՐՈՂ ԵՆ  ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑԱԾ ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ԿԱՆՑՆԵՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ՝ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌՑԱՆՑ ԹԵՍՏԻՑ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ Է:

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԵԼՈՒ Է ՈՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ ԱՆՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ:

ԾՐԱԳՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ Է ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ՝ https://bit.ly/30u8yww:

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱՅՔԷՋ՝ https://www.edu2020.am/:

 

 

ՎՊՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Back to top