Հայաստանում մեկնարկել է երկրի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը:Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանի բնակիչները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից:
Մրցույթի շրջանակներում հեղինակներին առաջարկվում է ներկայացնել իրենց տեակետն այն մասին, թե ինչ է «Հայաստանի էներգիան» ընդհանուր առմամբ: Մրցույթին մասնակցելու համար կարելի է աշխատանք ներկայացնել հետևյալ թեմաներով.
. Իմ երկրի ատոմային էներգիան . լուսկանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերությունները ատոմային էներգետիկայի հետ:
. Հայաստանի կյանքի էներգիան . Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ: Լուսանկարի կերպարները կարողեն լինել մարզիկներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն:
. Հայաստանի էկոլոգիան և բնությունը . լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:
. Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:
Մասնակիցը կարող է իր աշխատանքն ուղարկել հետևյալ հղումով. https://forms.gle/3KTSeZoW3qK2Axfy5
Մրցույթի աշխատանքների ընդունումը բաց է մինչև մարտի 21-ը, իսկ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան ապրիլին: Ընդհանուր առմամբ, լուսանկարների մրցույթի շրջանակներում հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր:
Ֆոտոմրցույթի կանոնների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կրթական նախագծի մրցույթի էջ` https://www.facebook.com/events/771726410106951