поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

        Սիրով հիշեցնում ենք, որ 2021թ.-ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական  համալսարանը անցկացնելու է ասմունքի մրցույթ՝  նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի պոեզիային:

        Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի դպրոցների IX-XII դասարանների աշակերտները:

Ելույթի համար աշակերտները պետք է նախապատրաստեն Միսաք Մեծարենցի  մեկ ստեղծագործություն` 2-4  րոպե տևողությամբ:

Ներկայացվող ստեղծագործությունը չպետք է լինի դպրոցական ծրագրով նախատեսված գործերից :

Մասնակցության հայտերը խնդրում ենք ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը՝ նշելով մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը, դպրոցը, դասարանը, կատարվելիք ստեղծագործությունը:

Հայտը ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։   էլեկտրոնային հասցեով:

Մասնակիցների գրանցումը կկատարվի ՎՊՀ-ի գլխավոր մասնաշենքի IV հարկի դահլիճում, ժամը 1430-1500-ը:

Մրցույթի սկիզբը ժամը 1500-ին:

Աշակերտներին խնդրում ենք համալսարան ներկայանալ դիմակներով:

          Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության  բաժին, հեռ.(0322) 4-18-53,(098) 09 07 22:

ՎՊՀ  գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության  բաժին

Back to top