поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ներքո իրականացվող PROMOEU (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի շրջանակում հայտարարում է ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ: 

Էսսեների թեմաների ընտրությունը ազատ է և կարող է լինել բազմազան,  սկսած ԵՄ-Հայաստան հարաբերություններից, պատմությունից  մինչև նոր ծագած հիմնախնդիրները և մարտահրավերները, և այլն: Էսեն պետք է գրված լինի անգլերեն լեզվով և կազմի 3000-4000 բառ:

Էսսեները կգնահատվեն ՎՊՀ-ի ժյուրիի կողմից: Մրցույթի ընդհանուր արդյունքները  կամփոփվեն  2021 թ. դեկտեմբեր -2022 թ. փետրվար ամիսներին և լավագույն էսսեների հեղինակ-ուսանողները կհրավիրվեն մասնակցելու  PROMOEU ծրագրով նախատեսված  2022 թ. ամառային դպրոցին:

Էսեների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ հոկտեմբերի 29 –է:

Էսեների տեխնիկական պահանջները,՝ կազմված Մարիբորի համալսարանի կողմից ներկայացված են ստորև:

Back to top