поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ` շաբաթական երկու անգամ, հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • հայոց պատմություն,
  • մաթեմատիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:   

Դիմումների ընդունելությունը մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը, տեղերը սահմանափակ են:

Դասընթացների սկիզբը` 2021 թ. հոկտեմբերի 18-ից:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։

Հեռ.` (0322) 4-18-53, (+37498) 09 07 22։

Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

Էլեկտրոնային հասցե` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

 

 

 

Back to top