поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2021Թ.  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1.Գիտական խորհրդի  2021-2022 ուստարվա  աշխատանքային պլանի քննարկում և  հաստատում:

Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան

  1. 2022/2023 ուստարվա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ընդունելության մասնագիտությունների ցանկի, ընդունելության տեղերի և վարձավճարների հաստատում:

Զեկ.՝ կրթական գործընթացների կառավարման բաժնի վարիչ Ա.Գևորգյան

  1. ՎՊՀ ամբիոնների՝ 2020-21թթ. ուս.տարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծություն:

Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան

  1. Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների հաշվետվություններ:

Զեկ.՝ հանձնաժողովների նախագահներ

   5.Կարգերի և կանոնակարգերի  քննարկում և հաստատում:

5.1.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի կանոնակարգը՝ առաջարկություններով:

5.2.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի մագիստրատուրայի  հեռակա ուսուցման համակարգի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգ:

5.3. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նորարարական մեթոդներով դասավանդման և տեսաձայնագրված դասի «Գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման, անցկաման կարգ

   5.4.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Մագիստրոս» ժողովածուի հրատարակման կանոնակարգ:

   5.5.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի 38-րդ կետում հավելում կատարելու մասին:

  5.6.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի

ներքին կարգապահական կանոնների փոփոխություն /45 և 46 կետերի/:

Զեկ.՝ իրավաբան  Ք.Ղազարյան

6.Ընտրություններ:

 

Ծանոթություն.  - ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 2 օր    առաջ:

բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –23.09.2021թ.:

                                                

 Գիտքարտուղար ՝ Ս.Ս. Բեժանյան

13.09.2021թ.

Ց     ՈՒ     Ց     Ա     Կ

 

2021Թ.  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի   ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԱՆՁԱՆՑ

 

Հ/Հ

Ազգանուն, անուն

Ծննդյան թիվ

Աշխատավ. և զբաղեցրած պաշտոնը

Գիտական աստ. և կոչումը

Գիտ. մանկ.

Գիտական կոչման համար

1.

Հարությունյան Սերգեյ

 

1953թ.

Արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ

դոցենտ

23

Պրոֆեսորի գիտական կոչման համար

2.

Դոխոլյան Գոհար

1979թ.

«Օտար լեզուներ և գրականություն» ամբիոնի ասիստենտ

բ.գ.թ.

14

Դոցենտի գիտական կոչման համար

3.

Քանարյան Գայանե

1974թ.

«Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի ասիստենտ

ֆմ.գ.թ., դոցենտ

20

Դոցենտի գիտական կոչման համար /ինֆորմատիկա մասն./

                                                                

 

 

ԳԻՏՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ս. Ս.  ԲԵԺԱՆՅԱՆ

13.09.2021թ.

               

Back to top