поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

  Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում հունիսի 14-ից նախատեսվում է անցկացնել դասախոսների (վերապատրաստողների) վերապատրաստման դասընթաց:

 

 Դասընթացն իրականացնելու է ծրագրի գործընկեր    Լապեենրանտայի Տեխնոլոգիական համալսարանը (Ֆինլանդիա):


 Դասընթացի տևողությունը՝ հունիսի 14-ից հուլիսի 2, 2021 թվական (շաբաթական 2 հանդիպում` 2-2.5 ժամ):


  Աշխատանքային լեզուները՝ անգլերեն, ռուսերեն:


  Դասընթացի նյութերը՝ անգլերեն:

  Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 13-ը:


  Ուսուցման եղանակը՝ առցանց:


 Մոդուլ՝ Թվային ուսուցումը համալսարանում

 Թեմաներ՝
     Թվային ուսուցման ներածություն


 Հիմնական գաղափարներ (առցանց ուսուցում, խառնուսուցում (հիբրիդային ուսուցում), ինքնուսուցում և այլն)


 Ժամանակակից առցանց ուսուցման հիմնական տարրերը (տեսանյութեր, քննարկումներ, հարցաշարեր)


  Առցանց դասընթացներ (MOOC)


  Խառնուսուցում (առցանց և առերես դասաժամ, հանդիպում)

   Ինչպես ստեղծել առցանց դասընթաց

 Տեսանյութը`որպես ուսուցման հիմնական տարր

 Ուսումնառողներին օգնող աշխատատետրեր

 Առցանց լսարանում փոխներգործուն մեթոդներ (անվճար և վճարովի գործիքների օրինակներ)

 Խառնուսուցման լսարանում փոխներգործուն մեթոդներ (անվճար և վճարովի գործիքների օրինակներ)

 Առցանց լսարանում գնահատման մեթոդներ (հարցաշարեր, բաց պատասխաններ և այլն)

   Դասընթացի կառավարում

 Դասընթացների առկա հարթակներ (անվճար և վճարովի)

 Տեսանյութերի առկա գործիքներ

 Առցանց հանդիպումների գործիքներ

 Տվյալների վերլուծություն

  Վերապատրաստված դասախոսները ծրագրի շրջանակներում հնարավորություն են ստանալու վերապատրաստել ուսանողների, շրջանավարտների, երիտասարդների:

   Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը

       անգլերենով կամ ռուսերենով

        https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfPDAVcctoUhSPBdjsl8H4yJGNN4PGL7bsKGH_KXie-aQxKrA/viewform

 Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել՝      Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, +37493808663 հեռախոսահամարով՝ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ, ՎՊՀ CONNECT նախագծի տեղային համակարգող Գոհար Դոխոլյան:

 

Back to top