поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հայոց լեզվի և գրականության, օտար լեզուների և գրականության, մանկավարժության և հոգեբանության, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման, արվեստի և սպորտի, քիմիայի և կենսաբանության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնների վարիչների պաշտոնները 2021 թվականի մայիսի 7-ից  համարել  թափուր:

Ամբիոնների վարիչների ընտրությունները անցկացվելու են «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդում:

Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեսորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան։

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները աշխատանքային գործունեության նախորդ 10 տարում պետք է ունենան առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Համալսարանի ընդհանուր բաժին են ներկայացնում դիմում (Հավելված 1), կադրերի հաշվառման անհատական թերթիկ, ինքնակենսագրություն, գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները, տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը, ամբիոնի առաջիկա հնգամյա գործունեության ծրագիրը:

Ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգը տե'ս.

https://www.vsu.am/karg/ambioni%20varich-nor.pdf,

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2021 թվականի մայիսի 7-ից հունիսի 14-ը ներառյալ:

Գիտական խորհրդի  նիստը  տեղի  կունենա  2021 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11:00-ին:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը՝ 08:45-17:45, ընդմիջում՝ ժամը՝ 12:45-13:45: Հասցե՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, Տիգրան Մեծի 36:

 

Back to top