поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ «ՎԵԲ-ՃԱՐՏԱՐԱԳԵՏ»-ի թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

 

Կազմակերպություն ` «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ «Վեբ-ճարտարագետ»

Աշխատանքի վայր`  ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ`  Լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ    120.000 (մեկ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ`  23.04.2021 թ.

Աշխատանքի նկարագիր

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Վեբ - ճարտարագետ»-ը`

  1. կատարում է հաշվիչ տեխնիկային, համակարգչային համակարգերին ու ցանցերին, տեղեկատվության վերափոխման և փոխանցման տեսական ուղղություններին վերաբերող աշխատանքներ,
  2. գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում տեխնոլոգիական, տնտեսական և հանրային համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում մշակում է հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ,
  3. մասնակցում է մշակվող ծրագրային միջոցների աշխատունակության փորձնական ստուգումներին,
  4. կատարում է հաշվողական տեխնիկայի և ինքնաբերական համակարգերի ու ծրագրային ապահովման կատարելագործման և հարակից աշխատանքներ (համակարգչային ճարտարապետություն, տվյալների շտեմարանի կառուցվածք, ալգորիթմների մշակում, արհեստական մտքի, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծում),
  5. մասնակցում է հաշվողական միջոցների և դրանց համակարգերի տեխնիկական զարգացմանն առնչվող մշակումներին,
  6. օգտվողների հարցումների և տեխնիկական միջոցների հնարավորությունների հիման վրա մշակում է հաշվողական տեխնիկայի միջոցների և ինքնաբերական համակարգերի ծրագրային ապահովման պահանջներ և առանձնահատկություններ,
  7. ապահովում է համակարգչային համակարգերի շահագործման, բարելավման, սարքավորումների կազմի և ծրագրային ու տեխնիկական ապահովման ծախսերի հարցերով խորհրդատվություն հաշվողական տեխնիկա օգտագործողներին,
  8. համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս իրականացնում է հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող գործունեություն, այն է` ծրագրերի տվյալների մշակում, գրառում և թարմացում,
  9. ստեղծում է համակարգչային տարբեր կայանքների միջև հաղորդակցման ցանց,
  10. ստեղծում է համալսարանի աշխատանքների համար անհրաժեշտ ընթացիկ ծրագրեր,
  11. իրականացնում է սեփական ծրագրերի ստեղծում, ներդնում և կարգավորում:

 

Պահանջվող որակավորում

-բարձրագույն կրթություն` բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով,

- ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

 

Փորձ/գիտելիքներ

HTML, CSS, Bootstrap

PHP, JS

Wordpress

 

Պահանջվող փաստաթղթեր

  1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  3. բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
  4. աշխատանքային գործունեության անհրաժեշտ տևողությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
  5. 3x4 (սմ) չափի երկու լուսանկար,
  6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,
  7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն 2021 թվականի ապրիլի 5-ից ապրիլի 23-ը ներառյալ` աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր բաժին»)։

 Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո տեղում կվերադարձվեն հայտատուին:

 

 Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2021 թվականի ապրիլի 28-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

 

Արդյունքները կհրապարակվեն մինչև սույն թվականի ապրիլի 30-ը:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի գրանցվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող հավելյալ իրազեկություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված  հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 46387։

Back to top