поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը` պրոֆեսոր Վանո Եղիազարյանի նախաձեռնությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 135-ամյակին և մահվան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որը տեղի պիտի ունենար բանաստեղծի ծննդավայր Գանձայում 2020թ. հուլիսին, սակայն թագավարակի պատճառով հետաձգվել է, և այն տեղի կունենա Վանաձորում 2021 թ. հոկտեմբերի 14-16-ին:

Գերադասելի են տերյանագիտական հոդվածները, սակայն ընդունելի են առհասարակ պատմաբանասիրական հոդվածները, հատկապես հետևյալ գիտաճյուղերով`

Հայ հին և միջնադարյան գրականություն,

Հայ նոր և նորագույն գրականություն,

Արդի հայ գրականություն և գրական քննադատություն,

Գրականության տեսություն,

Թարգմանական գրականության տեսություն,

Բանահյուսություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովից հետո գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, որի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նաև համացանցում:

Գիտաժողովի մասնակցության հայտ ներկայացնելու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով կամ նամակ գրել https://www.facebook.com/vano.egiazaryan ֆեյսբուքյան էջի զրուցարանում:

Խմբագրական խորհրդի կազմն է`

Նախագահ` Վանո Եղիազարյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Վանաձորի պետական համալսարան

Պատասխանատու քարտուղար` Հերմինե Բաբուռյան, բ.գ.թ., դոցենտ, Վանաձորի պետական համալսարան

Անդամներ`

Դավիթ Գասպարյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Վարդան Դևրիկյան, բ.գ.դ., ԳԱԱ գրականության ինստիտուտ

Ազատ Եղիազարյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան

Գևորգ Էմին-Տերյան, բ.գ.թ., Երևանի պետական համալսարան

Վարդան Հակոբյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Արցախի գրողների միության նախագահ

Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ, Գորիսի պետական համալսարան

Էդվարդ Միլիտոնյան, Հայաստանի գրողների միության նախագահ

Սամվել Մուրադյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Երևանի պետական համալսարան

 

ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  • Ներկայացման ձևը - Էլեկտրոնային (տեքստը՝ Word ծրագրով): Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը:
  • ԱմփոփումներըԱնգլերեն /կամ գերմաներեն/ և ռուսերեն, ծավալը` ոչ ավել, քան 150 բառ յուրաքանչյուրը: Երկու լեզուներով գրված ամփոփումների և բանալի բառերի բովանդակությունը պետք է լինի նույնը: Թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը:
  • Հղումները – Տողատակին` անվան սկզբնատառ և ազգանուն (թավ)-վերնագիր-հրատարակման տեղ-թիվ-էջ հաջորդականությամբ (նույնն է բոլոր լեզուների համար): Օրինակ`

Վ. Եղիազարյան, Գրիգոր Նարեկացին և 10-րդ դարի հայ գրականությունը, Երևան, 2018, էջ 7:

Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը: Համացանցային հղումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե ունեն հեղինակ, վերնագիր, թվական, պաշտոնական կայք: Հղումների համարակալումը` հաջորդական (1, 2, 3…) ամբողջ հոդվածի համար: Հղմանը հաջորդող կրկնության դեպքում օգտագործել «Անդ» բառը: 

  • Լեզուն – Արևելահայերեն (արդի կամ դասական ուղղագրությամբ). ընդունվում են հոդվածներ նաև արևմտահայերեն:
  • Տառատեսակը - Sylfaen (տեքստը՝ 12, տողատակն ու ամփոփումը՝ 10 տառաչափով):
  • Չափսը - A4 թղթի սահմանագիծը բոլոր կողմերից՝ 2 սմ, տողերի միջակայքը՝5: Ընդունվում են առավելագույնը մինչև 20 էջ ծավալով հոդվածներ:

 

 

 

 

 

Back to top