Համալսարանի «Կրթական բարեփումների և վերապատրաստման կենտրոն»-ը կազմակերպում է դասախոսների եռօրյա վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդների ուսուցմանը:
Դասընթացները կվարեն ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում Եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի վեց դասախոսներ.
հ/հ |
Դասանավանդողի ազգանուն, անուն |
Դասընթացի անվանումը |
Դասընթացի օրերը |
1. |
Առաքելյան Աննա |
Արդյունավետ առցանց դասընթացի նախագծում |
Ապրիլի 5, 6, 7 |
2. |
Դանիելյան Արինա |
Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն. առցանց դասընթացի նախագծում և ձևավորում |
Ապրիլի 8, 9, 12
|
3. |
Միրզոյան Վանանե |
Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն. առցանց դասընթացի նախագծում և ձևավորում |
Ապրիլի 13, 14, 15
|
4. |
Խաչատրյան Աննա |
Տեսանյութը որպես հեռավար ուսուցման գործիք արտակարգ իրավիճակներում աշխատող ուսուցիչների համար |
Ապրիլի 16, 19, 20 |
5. |
Բաբուրյան Հերմինե |
Տեսանյութը որպես հեռավար ուսուցման գործիք արտակարգ իրավիճակներում աշխատող ուսուցիչների համար |
Ապրիլի 21, 22, 23 |
6. |
Բրուտյան Մարիա |
Առցանց ակտիվ դասավանդում և ուսուցում: փորձառություն տեխնոլոգիաներով |
Ապրիլի 26, 27, 28 |
7. |
Ղազարյան Քրիստինե |
Դասախոսների՝ թվային տեխնոլոգիաների աջակցությամբ ուսումնառության և կոմպետենցիաների շրջանակը |
Ապրիլի 28, 29, 30 |
Դասընթացի ավարտին կտրվի վկայական:
Վերապատրաստումն իրականացվելու է առցանց:
Մասնակցության նպատակով դիմումները կարող են ներկայացվել «Կրթական բարեփումների և վերապատրաստման կենտրոն»
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է ս/թ ապրիլի 1-ը: