поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ և Գրանադայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում մեկնարկել է հայտադիմումների ընդունումը Գրանադայի համալսարան հետևյալ տեղերի համար

Ուսանողներ՝ 1 բակալավրի  և 1 մագիստրատուրայի  ուսանող

Աշխատակիցներ՝ 1 դասավանդող և 2 վարչական աշխատակից

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ նախապայման է անգլերեն կամ իսպաներեն լեզուների իմացությունը (առնվազն B1 մակարդակ): Առավել մանրամասն պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/incoming-erasmus-dimension-internacional?lang=en Լեզվի պահանջներին ծանոթանալու համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, համագործակցության և կապերի բաժին (հեռ՝ 093808663)։

Պահանջվող փաստաթղթեր

Բակալավրի ուսանողներ

 

1 .Ակադեմիական տեղեկագիր

2. Մոտիվացիոն նամակ

3 .Լեզվի իմացության վկայական (առնվազն B1 մակարդակ)

Մագիստրատուրայի ուսանողներ

 

1.Ակադեմիական տեղեկագիր / դիպլոմի հավելված

2. Մոտիվացիոն նամակ

3.Լեզվի իմացության վկայական (առնվազն B1 մակարդակ)

4. Նախնական նամակ-հրավեր հյուրընկալող համալսարանից

Դասավանդող աշխատակազմ

1.Մոտիվացիոն նամակ

2.Լեզվի իմացության վկայական (առնվազն B2 մակարդակ)

3.Նախնական նամակ-հրավեր հյուրընկալող համալսարանից

4.CV

Վարչական աշխատակազմ

1.Մոտիվացիոն նամակ

2.Լեզվի իմացության վկայական (առնվազն B1 մակարդակ)

3.Նախնական նամակ-հրավեր հյուրընկալող համալսարանից

4. CV

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 2-ը ներառյալ:

Back to top