поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Հարգելի'աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 10-ին Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը Սպիտակ քաղաքի և նրա շրջանի գյուղերի դպրոցականների համար կազմակերպում է «Բաց դռների օր» միջոցառումը:  Միջոցառման ընթացքում խորհրդատվություն և տեղեկատվություն կտրամադրվի Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի մասնագիտությունների, բակալավրական և մագիստրոսական ծրագրերի, քոլեջի, հենակետային վարժարանի, ուսանողական զեղչերի, նպաստների,  շարժունության ծրագրերի և այլ հետաքրքրող հարցերի մասին: Բարձր դասարանի աշակերտների համար կլուսաբանվեն 2021-2022ուստարվա ընդունելության քննությունները, հայտերի լրացման կարգը և կատարված փոփոխությունները:

«Բաց դռների օր» միջոցառմանը ներկա կլինեն ՎՊՀ ռեկտոր Ռ.Սահակյանը, ՎՊՀ hենակետային վարժարանի տնօրեն Ս.Աղաջանյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն Ա.Լոքյանը:

ՍԻՐՈՎ  ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ:

Միջոցառումը կանցկացվի Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում (Հասցեն՝ ք.Սպիտակ, Շահումյան 105, 1803):

Միջոցառման սկիզբը` մարտի  10-ին՝ ժամը 1500-ին:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին,

հեռ.՝  098-09-07-22, (0322) 4-18-53:

ՎՊՀ  գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության բաժին

 

 

 

Back to top