«Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը և Վանաձորի պետական համալսարանը բնագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպում են համակարգչային ծրագրավորման դասընթաց՝ նպատակ ունենալով ուսանողներին սովորեցնել անհրաժեշտ տեխնոլոգիաներ՝ ծրագրավորման ոլորտ մուտք գործելու համար։
Դասընթացի հիմնական թեմաները.
- համակարգչի կառուցվածք և օպերացիոն համակարգեր (GNU Linux OS)
- ծրագրի մշակման գործիքներ (vim, git, jenkins ...)
- ինտերպրետացվող/սկրիպտային լեզու (python)
- տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
- օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ
- գործնական նախագիծ
Այլ մանրամասներ.
- դասընթացի մեկնարկը՝ 2021 թ. փետրվարի 15
- վայրը՝ ՎՊՀ
- դասընթացի տևողությունը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:00
- դասընթացն անվճար է
- դասավանդողները «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության աշխատակիցներն են
Մասնակցության կարգը.
Դասընթացին գրանցվելու համար մինչև ս. թ. փետրվարի 12-ը առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները կարող դիմել բնագիտական ֆակուլտետի դեկանատ: