Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ մեկ կիսամյակ ուսումնառելու Վոլգոգրադի պետական համալսարանում (ՌԴ) (https://volsu.ru/)։
Ուսումնառությունը գործընկեր բուհում կարող է իրականացվել հետևյալ բնագավառներում
1. ռուսերենով․
- Տնտեսագիտություն և ֆինանսներ
- Կառավարում և տարածաշրջանային տնտեսագիտություն
- Բանասիրություն և միջմշակութային հաղորդակցում
- Մաթեմատիկաև ՏՏ
- Իրավունք
- Բնական գիտություններ
- Հասարակագիտություն
2. անգլերենով.
- Հիմնարար և կիրառական լեզվաբանություն
- Գլոբալ տնտեսական պատմություն:
Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․ - Ակադեմիական տեղեկագիր
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ռուսերենով լեզուներով՝ կախված այն հանգամանքից, թե որ բաժնում
ուսումնառելու համար են դիմում) - Ռուսերենի/անգլերենի իմացության մակարդակը հավաստող որևէ փաստաթուղթ։
Մանրամասների համար դիմել միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ ԳոհարԴոխոլյանին, հեռ․՝ +37493808663։
Շարժունությանը մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս/թ փետրվարի 5-ը։