Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն` ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց համար:
Դիմորդը բուհին ներկայացնում է՝
- ռազմական գործողությունների մասնակցությունը կամ COVID-19 հիվանդությունը հավաստող փաստատուղթ (սեպտեմբերի 10-ից-30-ը)
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
- 1 լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
- վճարված գումարի (1500 ՀՀ դրամ) անդորրագիր (համալսարանի հաշվեհամարին 160361078114200, ՎՏԲ-Հայաստան բանկ, Վանաձորի պետական համալսարան, նպատակը՝ ընդունելության քննության վճար)
- զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
- ընդունելության կարգի 128-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
- տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
- «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
- առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
- ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը, ժամը 18 00 :
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ ընդունող հանձնաժողով, զանգահարել +374 91 72 83 87 հեռախոսահամարով: