ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ժ. 02.01 «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ):
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․
- դիմում՝ Համալսարանի ռեկտորի անունով,
- բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները,
- անձնագրի պատճենը,
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
- ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
-
քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
Մանրամասների համար դիմել ՎՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին,
Հեռ. (322) 4 18 54, լրացուցիչ` 161:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Ընդունելության քննությունը տեղի կունենան դեկտեմբերի 21-ին` ժամը 12.00-ին, գլխավոր մասնաշենքի 412 լսարանում :