поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ մեկ կիսամյակ ուսումնառելու Վոլգոգրադի պետական համալսարանում (ՌԴ) (https://volsu.ru/)։

Ուսումնառությունը գործընկեր բուհում կարող է իրականացվել ռուսերենով հետևյալ բնագավառներում․

  • Տնտեսագիտություն և ֆինանսներ
  • Կառավարում և տարածաշրջանային տնտեսագիտություն
  • Բանասիրություն և միջմշակութային հաղորդակցում
  • Մաթեմատիկա և ՏՏ
  • Իրավունք
  • Բնական գիտություններ
  • Հասարակագիտություն
  • «Հիմնարար և կիրառական լեզվաբանություն» և «Գլոբալ տնտեսական պատմություն» կրթական ծրարգրերն իրականացվում են անգլերեն լեզվով։

Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․

  • Ակադեմիական տեղեկագիր,
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ կախված այն հանգամանքից, թե որ բաժնում ուսումնառելու համար է դիմումը),
  • ռուսերենի/անգլերենի իմացության մակարդակը հավաստող որևէ փաստաթուղթ։

Մանրամասների համար դիմել միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանին, հեռ․՝ 093808663։

Շարժունությանը մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ.նոյեմբերի 20-ը։

 

Back to top