поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Տեղեկացնում ենք, որ Շվեյցարիայի կառավարությունը շնորհում է 2021-2022թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» հայ գիտնականների համար՝ խթանելու միջազգային փոխանակումը և հետազոտական համագործակցությունը Շվեյցարիայի և ավելի քան 180 այլ երկրների միջև:

   Մրցանակաբաշխող մարմինը՝ օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը (the Federal Commission for Scholarships for Foreign Students) ընտրում է կրթաթոշակ ստացողներին: Նշված համալսարաններում դասավանդվող բոլոր առարկաներն ընդունվում են, բացառությամբ  գեղարվեստական առարկաների:

Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրված դիմորդներին ստանալ.

  • Հետազոտական կրթաթոշակներ
  • Ասպիրանտական կրթաթոշակներ
  • Հետդոկտորական կրթաթոշակներ

Ծրագրում ընդգրկված են հետևյալ համալսարաններն ու կրթական հաստատությունները․

  • Բազելի համալսարան, Բեռնի համալսարան, Ֆրիբուրգի համալսարան, Ժնևի համալսարան, Լոզանի համալսարան, Լյուցեռնի համալսարան, Նոյշատելի համալսարան, Սբ. Գալենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Իտալիայի Շվեյցարիայի համալսարան
  • Շվեյցարիայի Լոզան քաղաքի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտ, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ, ETH տիրույթի հետազոտական ինստիտուտներ (PSI; WSL; EMPA; EAWAG)
  • Ժնևի հետբուհական ինստիտուտ
  • Արևմտյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Բեռնի կիրառական գիտությունների համալսարան, Հյուսիսարևմտյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Արևելյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Լյուցեռնի կիրառական գիտությունների և արվեստի համալսարան, Հարավային Շվեյցարիայի կիրառական գիտությունների և արվեստի համալսարան, Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարան
  • Ուսուցիչների կրթության համալսարաններ

     Դիմելու կարգը

     Դիմելու համար սեղմեք այստեղ՝  

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeMEH5E6EY82iPv7xs4Y9WwagdkdcwYsIUB8fFQYdqxi-Fc5A/viewform

լրացրեք նախնական հայտաձևը, որից հետո դեսպանատունը կկապվի Ձեզ հետ և կտրամադրի համապատասխան ծրագրի տեղեկատվությունն ու դիմումի ամբողջական փաթեթը:

     Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախնական հայտաձևը ներառում է ծրագրի տևողության վերաբերյալ հարցը, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել ուսումնական հաստատությունը և հստակ իմանալ ծրագրի տևողությունը:

     Դիմումի ամբողջական փաթեթը ներառում է Շվեյցարիայի հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, թե ինչու է պատրաստակամ ղեկավարել և աջակցել ուսումնասիրությանը և/կամ հետազոտությանը:

     Պահանջներ

     Հետազոտական և ասպիրանտական կրթաթոշակներ.

  • Ծնված 1985թ.-ի դեկտեմբերի. 31-ից հետո
  • Մագիստրոսի կոչում կամ համարժեք՝ ձեռք բերված մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը (աստիճանի վկայագիր)

     Հետդոկտորական կրթաթոշակներ.

  • Ասպիրանտուրայի գիտական աստիճան, որը ձեռք է բերվել 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետո և մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը (աստիճանի վկայագիր)
  • Ասպիրանտուրայի գիտական աստիճանի շնորհումից ոչ ավելի, քան 3 տարի անց: Ստեղծագործական արձակուրդը չի ֆինանսավորվում:

     Այս կրթաթոշակը հիմնականում հնարավորություն է տալիս այն գիտնականներին, ովքեր չեն եղել Շվեյցարիայում: Ծրագրին չեն կարող մասնակցել Շվեյցարիայում մեկ տարուց ավելի բնակվող անձինք:

     Կրթաթոշակը գործում է միայն Շվեյցարիայում լրիվ դրույքով ուսման կամ հետազոտության համար: Կրթաթոշակը գործում է միայն Շվեյցարիայի համար:

     Օգտակար հղումեր՝

https://www.studyinswitzerland.plus/

https://www.youtube.com/watch?v=DpHDBWURJNA

https://www.youtube.com/watch?v=kp4NnqZ2T00

Վերջնաժամկետը

Նախնական հայտաձև՝ 30.09.2020

Ամբողջական դիմումներ՝ 13.11.2020

Back to top