поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական

                    ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

 

    Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում` «Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  2. երկու լուսանկար (3 x 4),
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ քաղվածք գրքույկից,
  5. անձնագիր,
  6. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

    Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
    Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:

    Վերապատրաստման դասընթացի արժեքը 75․000 դրամ է, որը ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում: Դասընթացները վարում են  տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:

    Դիմումները Վանաձորի պետական համալսարանի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում ընդունվում են 2020 թ. սեպտեմբերի 11-ից մինչև 24-ը, ամեն օր` ժամը 9-ից մինչև 12:30 - ը  կամ 14:30-ից  մինչև 17:30-ը:

    Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 28-ից:

    Լրացուցիչ տեղեկությունների համար  զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093-357-444 (Վանանե Միրզոյան), 093-852-765 (Գնել Տիգրանյան) կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին:

Back to top