поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մագիստրատուրայի հարգելի դիմորդներ

   Հայտնում ենք, որ, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝

 «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի ամփոփումից հետո թափուր տեղերի վերաբաշխման և պահուստային տեղերի բաշխման մասին» հրամանի, պահուստային տեղերի վերաբաշխման արդյունքում ՎՊՀ-ին հատկացվել է 2 անվճար տեղ՝ նախատեսված բանակից զորացրված և առավել բարձր միջին որակական գնահատական ունեցող դիմորդների համար: Հիշեցնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. օգոստոսի 26-ն  է:

Back to top