Հարգելի՛ գործընկեր,
2021թ. մարտի 5-ին ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:
Ակնկալում ենք Ձեր բուհի գործուն մասնակցությունը:
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները և մասնակցության հայտաձևը:
Գիտաժողովի անցկացման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:
ՎՊՀ ռեկտոր ՝ Ռ. Սահակյան
ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ՎՊՀ ՈՒԳԸ-ն 2021թ. մարտի 5-ին կազմակերպում է գիտական նստաշրջան:
Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
- Պատմություն
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Հայ բանասիրություն
- Օտար լեզուներ և գրականություն
- Տնտեսագիտություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն և սոցիոլոգիա
- Փիլիսոփայություն
- Արվեստագիտություն
- Բնագիտություն և աշխարհագրություն
- Կենսաբանություն և քիմիա
- Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը և զեկուցման համար նախատեսված հոդվածն ամբողջությամբ (էլ. փոստի հասցեն` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)։
Գիտական նստաշրջանին զեկուցման ներկայացված այն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կունենան հնարավորություն մասնակցելու գիտաժողովին: Լավագույն աշխատանքները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Համակարգչային շարվածքը.
- Microsoft Office Word 2007 ծրագրով
- A4 չափսի թղթի վրա
- Լուսանցքները վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ
- Տառատեսակը՝ Unicode (Sylfaen)
- Տառաչափը՝ 12
- Միջտողային հեռավորությունը (Line spacing)՝ 1,5
- Պարբերությունը (First line)՝ 0,75 սմ
- Չօգտագործել մեկից ավելի տառաբացատ (пробел)
- Աղյուսակները, նկարները, գրաֆիկական պատկերները պետք է ունենան համարակալում, վերնագրային բացատրություն 10 տառաչափով, հաստ, թեք (Bold, Italic): Դրանց բարձրությունը չգերազանցի 170 մմ, լայնությունը՝ 110 մմ: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով:
- Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, թեք (Italic), 10 տառաչափով, իսկ հիմնականները՝ առանձին տողով, մեջտեղում, կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր՝ (), փակագծերի մեջ:
- Այն հոդվածների համար, որոնք պարունակում են սիմվոլներ, որոնք Sylfaen տառատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև այդ սիմվոլների էլեկտրոնային ֆոնտը:
- Առաջին էջի վերևում, մեջտեղում տրվում է վերնագիրը (Bold), գլխատառերով
- Հաջորդ տողում՝ ազգանուն, անուն (Bold, Italic):
- Հաջորդ տողում նշվում է բուհը, ֆակուլտետը, բաժինը և կուրսը, գիտական ղեկավարի անունը, ազգանունը, կոչումը։
- Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր» արտահայտությունը և 4-8 հանգուցային բառկամ բառակապակցություն:
- Տեքստում գրականության հղումները նշվում են ուղղանկյուն փակագծերով`[].[1]
- Իսկ ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում՝ աճման կարգով համարակալված
- Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը
- Հաջորդ տողից գրականության ցանկը աճման կարգով համարակալված[2] ։ Նշվում են հեղինակը, գիրքը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը։
Եթե ինտերնետային հղում է, ապա նշվում է նախ տեղեկատվությունը, ապա կայքը, փակագծում գրվում է հղման ամսաթիվը։
- Գրականության[3] ցանկին հաջորդում են ամփոփումները մյուս երկու լեզուներով:
Ամփոփումները երկու լեզուներով իրենց բովանդակությամբ և առանցքային բառերով պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 50-60 բառից:
Գրվում է ամփոփման վերնագիրը, հաջորդ տողում՝ անունը, ազգանունը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը՝ համապատասխան լեզվով, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ժողովածուում հրատարակվելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը էլեկտրոնային տարբերակով կազմկոմիտե (էլեկտրոնային փոստի հասցեն` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) ներկայացնել հոդվածը և ղեկավարի կողմից տրված կարծիքը:
Հոդվածների ներկայացման հետ կապված բոլոր հարցերով դիմել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ՈՒԳԸ:
Հասցեն` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռախոս՝ (0322) 2-24-78, 094-42-07-04:
[1] Օրինակ՝ [5, 60; 8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարն են, իսկ 60, 136-151-ը` համապատասխան էջերը:
[2] Պարբերական հրատարակությունների դեպքում ներկայացվում են հետևյալ կարգով՝ հեղինակի ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հանդեսի անվանումը կամ ընդունված հապավումը, հրատարակման տարեթիվը, հատորի ու թողարկման համարները, հերթական համարը, նյութի զետեղման էջերը, գրքերի դեպքում՝ հեղինակի ազգանունը, անվան-հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հրատարակման վայրը, հրատարակչությունը,թվականը, էջերի քանակը
[3] Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները նախ ռուսերեն, ապա անգլերեն, եթե ռուսերեն է, նախ հայերեն, ապա անգլերեն, եթե անգլերեն է, նախ հայերեն, ապա` ռուսերեն: Օտարերկյա քաղաքացիների հոդվածների հայերեն ամփոփումները կազմում է խմբագրական խորհուրդը: