Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 15-17-ը կկայանա «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով կարողությունների զարգացման ԱՌՑԱՆՑ վերապատրաստում,
որն իրականացվում է «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՎ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) նախագծի շրջանակներում: Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից Էրազմուս + ծրագրի շրջանակում։
Կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությունը և կառուցվածքը:
- Մասնակցության համար գրանցման վերջնաժամկետը հուլիսի 14-ն է:
- Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հղմամբ և միջոցառման մասնակցության հղումը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին. ՀՂՈՒՄ
- Աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ է:
- Միջոցառման օրակարգը. ՀԱՅԵՐԵՆ և ԱՆԳԼԵՐԵՆ
Միջոցառման հղումը Facebook սոցիալական հարթակում. ՀՂՈՒՄ