Ուսումնառության հնարավորություն Գվիդո Կառլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանում, Իտալիա
Հռոմի Գվիդո Կառլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա դիմորդների համար։ Համալսարանը բաղկացած է չորս բաժիններից՝ բիզնես և կառավարում, տնտեսագիտություն և ֆինանսներ, իրավագիտություն և քաղաքագիտություն:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը անհատական հանդիպումներ է կազմակերպում բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների հետ՝ առցանց ձևաչափով: Դասախոսները ուսանողներին են ներկայացնում նաև իրենց դասավանդած դասընթացների վերաբերյալ ցուցադրություններ, որոնց ընթացքում ուսանողները կարող են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել դասախոսներին, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ տվյալ դասընթացը վարող դասախոսի հետ: Այս ամենը ևս իրականացվում է հեռավար կարգով:
- Կարող եք կապ հաստատել համալսարանում ուսուցանվող դասընթացները վարող դասախոսների հետ՝ անցնելով հետևյալ հղմամբ․ https://programs.luiss.it/learn-about-our-courses-through-the-voice-of-our-course-directors-thank-you/?utm_source=DEM- institutions & utm_medium=meet-course-leaders :
- Ամրագրել հանդիպում համալսարանի աշխատակազմի հետ հետևյալ հղմամբ՝ https://programs.luiss.it/learn-about-us-meeting-online-thank-you?utm_source=DEM-istituzioni-estero&utm_medium=meet-our-staff:
- Այցելել համալսարանի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://programs.luiss.it/how-to-apply/?utm_source=DEM-istituzioni-estero&utm_medium=Rettore: