поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում համագործակցում է Գրանադայի համալսարանի հետ (Իսպանիա)։

Գրանադայի համալսարանը հայտարարում է հետազոտողների համար վրապատրաստման մրցույթ, որը ենթադրում է համագործակցության ընդլայնում Գրանադայի համալսարանի աշխատակիցների հետ հետազոտական չորս բնագավառներում (բնագիտական, հասարակական, հումանիտար և առողջապահական)։  Հաղորդակցման լեզուն անգլերենն է։

Մրցույթի հայտադիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի  15-ը։ Վերապատրաստման բովանդակությանը կարելի է առավել մանրամասն ծանոթանալ հետևյալ հղմամբ http://internacional.ugr.es/pages/perfiles/pas/staff-training-week (3rd International Researcher Development Week (IRDW))։ Վերապատրաստման նախնական ծրագրին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ․ http://internacional.ugr.es/pages/perfiles/pas/staff-training-week/stw2020/irdw2020provisionalprogramme

Դիմորդները պետք է մինչև վերջնաժամկետը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեներին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․

  1. CV/ռեզյումե (անգլերենով), որտեղ հարկ է նշել հետազոտական գործունեության վերջին 5 տարիների ընթացքում ուսումնասիրված հետազոտության բնագավառը կամ թեման, հրատարակված աշխատանքների ցանկը։
  2. Մոտիվացիոն նամակ (հայերենով և անգլերենով), որտեղ դիմորդը պետք է հստակ ներկայացնի իր այցի նպատակը։

Համառոտ ներկայացվում է նաև հետազոտողների համար նախատեսվող վերապատրաստման ծրագիրը։

3-րդ միջազգային հետազոտողների շաբաթ

Բնագավառներ․ հասարակական գիտություններ, հումանիտար գիտություններ, առողջապահություն, բնական գիտություններ (STEM-Science, Technology, Eingineering, Maths)

Ծրագիր

  • Հետազոտության քաղաքականություն,
  • Միջազգայնացում,
  • Դոկտորական կրթություն,
  • Հասարակական քաղաքականություն,
  • Ժառանգություն,
  • Միջազգային հետազոտություն և գիտելիքի փոխանցում,
  • Գրադարան և թվայնացված ռեսուրսներ,
  • Արտասահմանցի գիտնականների ընդունելություն,
  • Համագործակցություն միջազգային նախագծերի շրջանակներում,
  • Գիտելիքի արժևորում, Գրանադայի համալսարանի փորձը,
  • Հետազոտության ենթակառուցվածքի կառավարում։

 

Այցեր․

  • Գիտական գործիքավորումների կենտրոն (Centre for Scientific Instrumentation),
  • Գիտությունների թանգարան։

 Համագործակցության հնարավորությունների հայտնաբերում՝ ըստ ընտրված հետազոտական ոլորտների․

  • հասարակական գիտություններ,
  • հումանիտար գիտություններ,
  • առողջապահություն,
  • բնական գիտություններ (STEM-Science, Technology, Eingineering, Maths) 

Այցերի կազմակերպում՝ ըստ համապատասխան հետազոտության ոլորտների․

 

  • STEM ոլորտի երիտասարդ հետազոտողների վերապատրաստում

այց դեպի

  • Տեղեկատվության և հաղորդակցման հետազոտության կենտրոն,
  • Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների բիզնես կենտրոն։

 

  • Հասարակական գիտությունների երիտասարդ գիտնականների վերապատրաստում
  • հետազոտական կապեր տնտեսագիտության և բիզնեսի բնագավառում,
  • հանդիպում հետազոտական խմբերի հետ և ծանոթացում համալսարանի համապատասխան վայրերին։

 

  • Հումանիտար գիտությունների երիտասարդ գիտնականների վերապատրաստում
  • թվայնացված հումանիտար գիտություններ,
  • Մեդիալաբորատորիա- թվայնացված մշակութային և հասարակական տվյալների, հետազոտական լաբորատորիա,
  • Հնէաբանության բաժին,
  • Միջնադարյան պատմության և պատմագրական գիտությունների և տեխնիկայի բաժին։

 

Ֆակուլտետներում կազմակերպված այցեր, հանդիպումներ հետազոտական խմբերի հետ,

Ազգային և միջազգային հետազոտական ֆինանսավորում

  • Եվրոպական ֆինանսավորում (Hօrizon 2020, Marie Curie, European Research Council,...)
  • Միջազգային հետազոտական դրամաշնորհներ և ծրագրեր,
  • Գրանադայի դրամաշնորհային ծրագիր,
  • Եվրոպական դրամաշնորհներ (Erasmus+ կարողությունների զարգացում, Ժան Մոնե, ․․․ ),
  • Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն,
  • Գրանադայի համալսարանի միջազգայնացման դրամաշնորհների հիմնադրամ,
  • Գրանադայի համալսարանի համագործակցության զարգացման հիմնադրամ ։

Back to top