поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ ընդունող հանձնաժողով, զանգահարել  (0322)4-22-28, 077-94-63-87 (Viber, WhatsApp) հեռախոսահամարներով:

Ընդունելությունը կատարվում է  հետևյալ մասնագիտությունների գծով.

 

Դասիչը, Մասնագիտությունը

Դասիչը, Կրթական ծրագիրը

Ընդամենը՝   անվճար տեղերի քանակը   (3=4+5)

Ընդամենը՝ պետության կողմից ուսա-նողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխ-հատուցմամբ (անվճար) տեղերի քանակը

Ընդամենը՝ բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին հատկացվող տեղերի քանակը

Բուհի կողմից հատկացվող վճարովի տեղերի քանակը

 Ուսման վարձի չափը (դրամ)

 
 
 

1

2

3

4

5

6

7

 

011101.00.7 Կրթական գիտություններ

 

 

011102.05.7 Կրթության կառավարում

4

4

 

11

400 000

 

011401.00.07 Մասնագիտական մանկավարժություն

 

 

011401.01.7 Կենսաբանություն

2

2

 

13

350 000

 

 

011401.02.7  Քիմիա

1

1

 

14

350 000

 

 

011401.05.7 Մաթեմատիկա

2

2

 

8

350 000

 

 

011401.06.7 Ինֆորմատիկա

2

2

 

8

350 000

 

 

011401.18.7 Պատմություն

1

1

 

14

350 000

 

 

011401.19.1 Հայոց լեզու և գրականություն

2

2

 

8

350 000

 

 

011401.20.7 Ռուսաց լեզու և գրականություն

1

1

 

9

350 000

 

 

011401.21.7 Անգլերեն լեզու և գրականություն

2

2

 

13

350 000

 

041301.00.7 Կառավարում

 

 

041301.17.7 Հանրային կառավարում

2

2

 

13

500 000

 

Ընդամենը

19

19

0

111

 

 

Համալսարանի մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է երկու փուլով, մրցութային կարգով.

ա) 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է` ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար,

բ) 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է` ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի համար:

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելության համար դիմումի և փաստաթղթերի ընդունումը կատարվում է 2020թ. հունիսի 1-ից   հունիսի 10-ը ներառյալ, երկրորդ փուլով` 2020թ. հունիսի 11-ից   օգոստոսի 26-ը ներառյալ*[*]:

  Առաջին փուլի ընդունելության քննությունները  կազմակերպվում են 2020թ. հունիսի 11-ից  հունիսի 20-ը (ըստ ժամանակացույցի)*[*]

  Երկրորդ փուլի ընդունելության քննություններն անցկացվում են 2020թ. օգոստոսի 27-ից   մինչև 29-ը*:

Դիմորդները ընդունող հանձնաժողով են ներկյացնում հետևյալ փաստաթղթերը

  1. մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ` Համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  2. բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  3. երաշխավորություն ֆակուլտետի գիտաուսումնամեթոդական խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները չեն ներկայացնում),
  4. նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները ներկայացնում են տեղեկանք միջին որակական գնահատականի վերաբերյալ,
  5. ինքնակենսագրություն (CV),
  6. անձնագրի պատճեն,
  7. 3 լուսանկար (3x4 չափի),
  8. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):

[*] Ենթադրվում է ընդունելության ժամկետների փոփոխություն (հետաձգում)՝ ելնելով ԿԳՄՍ նախարարության լրացուցիչ հանձնարարականից՝ կապված արտակարգ իրավիճակներում իրականացվող աշխատանքների հետ:

Back to top