поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էրազմուս + միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում աշնանային կիսամյակի համար Իսպանիայի Գրանադայի համալսարանը հայտարարում է շարժունության հայտադիմումների ընդունում 1 մագիստրատուրայի և 1 բակալավրի ուսանողի համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 23-ը Համագործակցության և կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը․

Բակալավրի ուսանողներ

1․ Անձնագիր/նույնականացման քարտ,

2․ Օտար լեզվի իմացությունը հավաստող պաշտոնական վկայական/ IELTS, TOEFL (պարտադիր)

  1. Ուսումնառության համաձայնագիր՝ բուհի կողմից ստորագրված (այս փաստաթուղթը կարելի է ներկայացնել վերջնաժամկետից ավելի ուշ)
  2. Մայր բուհի կողմից ստորագրված ակադեմիական տեղեկագիր։

Մագիստրատուրայի ուսանողներ

1․ Անձնագիր/նույնականացման քարտ,

2․ Օտար լեզվի իմացությունը հավաստող պաշտոնական վկայական/ IELTS, TOEFL (պարտադիր),

  1. Մայր բուհի կողմից հավաստող գրություն մագիստրատուրայի ուսանող լինելու մասին,
  2. Հյուրընկալման համաձայնության նամակ (pre-admission letter) http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/masterinhowtoobtainthepreacceptancefortheweb

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով․ http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/incoming-erasmus-dimension-internacional?lang=en

Հարցերի դեպքում զանգահարել Համագործակցության և կապերի բաժնի վարիչ Գոհար Դոխոլյանին (հեռ․՝ 093808663, 055808663) կամ նույն բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Աբովյանին (հեռ․՝093630011)։

 

Back to top